Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հատկանիշներ, որոնք կնոջը ծեր տեսք են հաղորդում

Հատկանիշներ, որոնք կնոջը ծեր տեսք են հաղորդում

1. Սպիտակ մազեր` վաղաժամ կամ տարիքային:
Բժիշկները համարում են, որ մինչև 30 տարեկանում հայտնված սպիտակ մազերն անառողջ օրգանիզմի կամ էլ օրգանիզմում որոշ նյութերի անբավարարության նշան են, ասենք` կալցիումի:

2. Անխնամ դաստակներ
Ձեռքի չոր, կնճռոտ, քամահարված և ճաքճքած մաշկը ոչ մեկին չի երիտասարդացնում: «Երես տվեք» ձեր ձեռքերին. քնից առաջ մերսեք հոտավետ յուղով, իսկ պիգմենտային բծերի վերացման համար հատուկ միջոցներ կան, բայց կարելի է օգտագործել և ավանդականը. 1 ճաշի գդալ սոխի հյութը խառնել 2 թեյի գդալ թեյի սնկի թուրմի հետ և քսել ձեռքերին, հետո լվանալ և սնուցող քսուկ քսել:

3. Պարանոցի շրջանի կնճռոտված մաշկը
Սա կնոջ երրորդ թշնամին է: Կնոջ պարանոցի մաշկը նուրբ է ու ենթակա վաղաժամ ծերացման: Առաջին կանոնը` հետևեք կեցվածքին, քանի որ կուզն ու խոնարհած գլուխը ժամանակի ընթացքում ծալքերի տեսքով արտահայտվում են պարանոցի վրա: Օգտակար են նաև պարանոցի և լանջաբացվածքի համար նախատեսված դիմակները:

5. Կնոջը ծերություն է հաղորդում նաև հոգնած հայացքը
Այդ հայացքը վանում է մարդկանց: Լուծումը` կյանքին նայեք այլ աչքերով, ավելի թեթև, չէ՞ որ կան նաև փոքրիկ ուրախություններ:

6. Կնոջը հասուն տարիք է հաղորդում դիմահարդարումը
Վառ դիմահարդարումը ցանկացած կնոջ ծերացնում է: Հարկավոր է դիմահարդարումն անել բաց տոների վրա և ոչ ընդգծված:

7. Թոշնած մարմինը և կնճիռները, ինչպես նաև արևայրուքը կնոջ տարիքը ակնհայտ են դարձնում: Հարկավոր է հնարավորինս պայքարել դրանց առաջացման դեմ, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի մաշկը խնամելու գործընթացը:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ